Պուտինն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել, որի ընթացքում Անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկել է սիրիական հակամարտության կարգավորման հարցը: Այս մասին, ինչպես հատյնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ նիստի ընթացքում քննարկվել է Սիրիայի իրավիճակը՝ վերջին ռուս-ամերիկյան համաձայնությունների համատեքստում: Քննարկվել է նաև «Կովկաս-2016» ավարտված զորավարժություններն ու ԱՊՀ երկրների կայանալիք գագաթաժողովները:
