Սիրիայի զինված ընդդիմությունը կմիանա հրադադարի ռեժիմին
Սիրիայի զինված ընդդիմությունը մոտակա ժամերին հայտարարությամբ հանդես կգա այն մասին, որ միանում է երկրում հաստատված հրադադարի հաստատման ռեժիմին։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով ընդդիմությունում իր աղբյուրին։ Ինչպես ավելի վաղ հայտարարվել էր, Սիրիայում հրադադարը պետք է սկսվի այսօր մայրամուտին՝ մուսուլմանական Իդ ալ-Ատխա (հայտնի է նաև որպես Կուրբան-բայրամ) տոնակատարության սկսմամբ: ԱՄՆ-ը և Ռուսաստանը պայմանավորվածության են եկել, որ 10-օրյա «դադարի» ժամանակ պետք է սկսվեն երկու երկրների օդային գործողությունները ջիհադական խմբավորումների դեմ:
