Իսրայելը Բաքվում կցուցադրի իր նորագույն պաշտպանական սպառազինությունները
Իսրայելը երկրորդ անգամ կմասնակցի «ADEX 2016» պաշտպանական արդյունաբերության միջազգային ցուցահանդեսին, որը կկայանա այս ամսվա վերջին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում: Այս մասին գրում է Haqqin.az-ը: Այս կապակցությամբ Իսրայելի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը տեղեկացրել է, Իսրայելի ՊՆ-ն Բաքվի ցուցահանդեսին կներկայացնի իսրայելական առաջատար արտադրատեսակներ և սպառազինություն: Իսրայելն առաջին անգամ ADEX-ին մասնակցել է 2014թ.: Ինչպես հաղորդում է Իսրայելի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը, գերատեսչության արտահանման բաժինը երկրի մի շարք ընկերությունների հետ համագործակցութամբ կօգտագործի այդ հնարավորությունը, և կներկայացնի իսրայելական պաշտպանական արդյունաբերության նորագույն արտադրանքը:
