Հայ-վրացական տնտեսական հարաբերությունները համահունչ չեն մեր երկրների քաղաքական հարաբերություններին

Այսօր Երևանում լրագրողների հետ զրույցում Վրաստանի ԱԳ նախկին նախարար Մայա Փանջիկիձեն, անդրադառնալով հայ-վրացական հարաբերություններին ու դրա հեռանկարներին, ասաց, որ հայ-վրացական տնտեսական հարաբերությունները համահունչ չեն մեր երկրների քաղաքական հարաբերություններին: Հարցին, թե արդյոք Վրաստանի համար առավել բարձր նշանակություն ունեն հարաբերություններն Ադրբեջանի, քան Հայաստանի հետ, պատասխանեց. «Հայաստանն ու Ադրբեջանը Վրաստանի հարևան երկրներն են: Մշտապես լավ հարաբերություններ ենք ունեցել Հայաստանի հետ քաղաքական հարթությունում։ Բայց տնտեսական հարաբերությունները Հայաստանի հետ, ցավոք սրտի, այնքան էլ զարգացած չեն, որքան քաղաքական հարաբերությունները։ Այնպես որ, ես համաձայն եմ այն կարծիքին, որ մենք այնքան էլ ինտենսիվ տնտեսական հարաբերություններ չունենք, և դրանք պետք է զարգացնել: Սակայն նշեմ նաև, որ մենք ունեցել ենք ինտենսիվ քաղաքական հարաբերություններ, ձեր նախագահը եղավ Վրաստանում, մեր նախագահը եղավ Հայաստանում, նախարարները, ԱԺ խոսնակները հաճախ այցերով լինում են մեր երկրներում, մենք ունենք լավ քաղաքական հարաբերություններ, բայց տնտեսական հարաբերությունները համահունչ չեն»։ Այնուհետև նշեց նաև, որ տնտեսական պլանում ունեն լավ հեռանկարներ և դրանք պետք է ակտիվացնել։ «Այստեղ ես մեծ ներուժ եմ տեսնում։ Մենք ցանկանում ենք լավ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ, ցանկանում ենք Իրանի հետ լավ հարաբերություններ, մեզ կապում են տնտեսական հարաբերությունները, մենք ջանում ենք, որպեսզի Ռուսաստանի հետ ոչ միայն՝ տնտեսական ու հումանիտար ոլորտում հարաբերություններ ունենանք, այլև՝ քաղաքական։ Ցավոք սրտի, դա դեռևս հնարավոր չէ, քանի որ Ռուսաստանն օկուպացրել է մեր տարածքների 20%-ը։ Հույս ունեմ, որ ապագայում դա կփոխվի»,- ասաց Վրաստանի ԱԳ նախկին նախարարը։

դիտվել է 3 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am