Microsoft-ը կընթերցի օգտատերերի նամակները
Microsoft ընկերությունը կատարելագործում է իր Cortana օգնականն այնպես, որպեսզի այն կարողանա սքանավորել օգտատիրոջ նամակագրությունը՝ ստեղծելու համար հիշեցումներ։ Այս մասին հայտարարվել է Windows-ի պաշտոնական բլոգում։ Cortana հավելվածի նոր գործառույթներն աշխատում են թեստային ռեժիմում։ Մշակողների կարծիքով՝ շատ մարդիկ չեն կարողանում գլուխ հանել իրենց գործերի պլանավորումից, քանի որ չափազանց շատ հաղորդագրություններ են ստանում էլփոստով։ Նամակների ավտոմատ ճանաչումը կլուծի այդ խնդիրը։ Հավելվածը հասանելի կլինի Windows 10-ի բոլոր օգտատերերին։
