Ես ամաչում եմ. Ես չգիտեի ցեղասպանության մասին. կանադացի դերասանուհի
Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» գեղարվեստական ֆիլմի գլխավոր հերոսուհի Շառլոտա լե Բոնը Տորոնտոյի 41-րդ միջազգային կինոփառատոնի (TIFF) շրջանակում Entertainment Canada Tonight հայտնի հաղորդման ժամանակ հաղորդավարին պատմել է ֆիլմի մասին և խոստովանել, որ մինչ ֆիլմում նկարահանվելը ոչինչ չի իմացել 1915թ. Հայոց ցեղասպանության մասին: «Ես ամաչում եմ: Ես չգիտեի ցեղասպանության մասին և որքան շատ էի կարդում այդ մասին, այդքան ավելի շատ էի գիտակցում, թե որքան սարսափելի աղետ է տեղի ունեցել: Միևնույն ժամանակ, ինձ լավ էի զգում` հասկանալով, թե որքան կարևոր ֆիլմում եմ նկարահանվում»,- ասել է 30-ամյա կանադացի դերասանուհին, ով ֆիլմում մարմնավորում է Անային: Շ
