Եվրոպական պաշպանության ղեկավարման կենտրոն. Ֆրանսիան և Գերմանիան նախագիծ են ներկայացրել
Ֆրանսիան և Գերմանիան առաջարկությունների նախագիծ են նախապատրաստել Եվրամիության պաշտպանական համակարգն ուժեղացնելու համար, հայտնում է Guardian-ը: Փաստաթուղթն ուղարկվել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիին, իսկ ավելի ուշ այն կքննարկվի Բրատիսլավայում ԵՄ գագաթաժողովի ժամանակ: Ինչպես գրում է պարբերականը, Ֆրանսիայի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ ասվում է, որ այդ նախագիծը հիմք կդառնա «պաշտպանության եվրոպական համակարգի վերաբեռնավորման համար»:Sueddeutsche Zeitung պարբերականը գրում է, որ փաստաթուղթը առաջարկում է ստեղծել եվրոպական պաշպանության ղեկավարման կենտրոն, արբանյակային հսկողության ընդհանուր համակարգ, ինչպես նաև ռազմա-բժշկական ռեսուրսների ապահովման նյութատեխնիկական փոխանակություն:
