Ռուսական «ԲՄՊ-3»-ի մատակարարումը Ադրբեջանին հետաձգվում է
TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանին ռուսական «ԲՄՊ-3» հետևակի ռազմական մեքենաների մատակարարումները հետաձգվում են մինչև 2017 թվականի վերջը կամ 2018 թվականի սկիզբը: Այս մասին հայտարարել է ռուսական «Տրակտորային գործարաններ» կոնցեռնի գլխավոր տնօրենի տեղակալ Ալեքսեյ Լոսևը՝ դա պատճառաբանելով ֆինանսական դժվարություններով: «Պայմանագիրը գործում է, սակայն ստիպված պետք է լինել փոքր-ինչ սպասել՝ կրկին ֆինանսավորման հետ կապված դժվարություններով: Հուսով եմ, որ մատակարարումները կավարտվեն մինչև 2017 թվականի ավարտը կամ 2018 թվականի սկիզբը»,- ասել է նա: Նախորդ տարի կոնցեռնը հայտնել էր, որ Ադրբեջանին «ԲՄՊ-3»-ի մատակարարումները ծրագրված է ավարտել 2016 թվականին:
