Թուրքիայում ուժեղ երկրաշարժ է գրանցվել
Թուրքիայի Մանիսա նահանգի Աքհիսար գավառում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է երկրակեղևից 13,6 կմ խորության վրա: Ցնցումները զգացվել են հարակից քաղաքներում ևս: Նախնական տվյալներով` մարդկային կորուստներ չկան, տարվում են աշխատանքներ նյութական կորուստները պարզելու ուղղությամբ:
