Եվրամիությունը Հունաստանին 115 միլիոն եվրո է տրամադրել
Եվրամիությունը Հունաստանին 115 միլիոն եվրո է տրամադրել փախստականների, ներգաղթյալների և երկրում ապաստան փնտրողների կյանքի պայմանների բարելավման համար: Այդ մասին ասված է Եվրոպական հանձնաժողովի հաղորդագրությունում, գրում է РИА Новости-ն: Այդ միջոցները 83 միլիոն եվրոյի չափով ֆինանսական օգնության լրացում կլինեն, որը Եվրահանձնաժողովը տրամադրել է Հունաստանին այս տարվա հուլիսի վերջին: «Նոր ֆինանսավորման գխավոր նպատակը Հունաստանում փախստականների համար կյանքի պայմանների բարելավումն է»,- մարդասիրական օգնության և ճգնաժամային կառավարման հարցերով եվրահանձնակատար Խրիստոս Ստիլիանիդիսի խոսքերն են մեջբերվում հաղորդագրությունում:
