Հուսով ենք, որ կդադարեն իսլամական աշխարհի հակամարտությունները. Չավուշօղլու
Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն ողջունել է Կուրբան-բայրամի կապակցությամբ Սիրիայում հաստատված հրադադարը, ինչը հնարավորություն է սիրիացի ժողովրդի համար: «Մենք հուսով ենք, որ Սիրիայում հրադադարի մասին պայմանավորվածությանը կհաջորդեն խաղաղություն և հակամարտության կարգավորման քաղաքական գործընթաց: Հուսով ենք, որ Սիրիայում, Լիբիայում, Իրաքում ու Եմենում իրավիճակը կկայունանա, ու կտիրի վստահության մթնոլորտ: Հուսով ենք, որ կդադարեն իսլամական աշխարհի կոնֆլիկտները»,- ասել է նա:
