«Ինձ հասած բաժնում ձկան մսի մի կտոր անգամ չկա: Երևի չենք վաստակել». Դմիտրի Մեդվեդև
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ու վարչապետ Դմիտրի Մեդվեդևն այցելել են Նովգորոդի մարզի Լիպնո կղզի:
Ինչպես նշում է kp.ru-ն, Պուտինն ու Մեդվեդևը զբոսնել են կղզով ու այցելել դրա գլխավոր տեսարժան վայրը՝ 13-րդ դարում կառուցված Սուրբ Նիկոլայի եկեղեցին:
Դրանից հետո նախագահին ու վարչապետին հրավիրել են ափին անուշահամ ձկնապուր (уха) համտեսելու:
«Ինձ հասած բաժնում ձկան մսի մի կտոր անգամ չկա: Երևի չենք վաստակել»,-ասել է Մեդվեդևը՝ կատակելով, ինչին համաձայնել է նաև Պուտինը:

