ԱՄՆ-ում ինքնաթիռ է կործանվել
ԱՄՆ-ի Ռինո-Տախոյի միջազգային օդանավակայանում սեպտեմբերի 11-ին ինքնաթիռ է կործանվել: Ինչպես հայտնում է CNN-ը, ինքնաթիռում գտնվել է 3 մարդ: Ինքնաթիռը դուրս է եկել օդանավակայանից, ինչից հետո ինքնաթիռում անհայտ խնդիր է ծագել, ինչի հետևանքով այն բախվել է օդանավակայանի կայանատեղիում կայանված ավտոմեքենաներին: Ինքնաթիռում գտնվողները մահացել են:
