Ադրբեջանը վաճառքի է հանել տասնյակ օբյեկտներ
Ադրբեջանը վաժառքի կհանի 85 պետական ձեռնարկություններ և օբյեկտներ: haqqin.az-ի հաղորդմամբ՝ գույքի հարցերով պետական կոմիտեն հոկտեմբերի 11-ին աճուրդ կկազմակերպի, որտեղ էլ կվաժառվեն օբյեկտները: Ձեռնարկությունները գտնվում են Բաքվում, Գյանջայում, Սումգայիթում և երկրի մի շարք շրջաններում: Դրանք ընդգրկում են ագրոքիմիայի, շինարարության, տրանսպորտի, թռչնաբուծության, արդյունաբերության, վերամշակման ոլորտներ:
