Իտալիայի ափերի մոտ 4 հազար փախստականի են փրկել
Անցած հանգտյան օրերին իտալական առափնյա պաշտպանությունը մոտ 4 հազար անլեգալ միգրանտների է փրկել Միջերկրական ծովում, հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով եվրոպական լրատվամիջոցները: Նշենք, որ սեպտեմբեի 10-ին փրկվել էին 2.5 հազար փախստականներ, որոնք 18 նավերով Իտալիայի կողմն էին շարժվում, իսկ սեպտեմբերի 11-ին հաջողվել է փրկել եւս 1.6 հազար միգրանտների, որոնք փորձում էին Լիբիայից Իտալիայի ափեր հասնել գերծանրաբեռնված նավակներով:
