Երկրաշարժ՝ Մակեդոնիայում
Մոտ 100 քաղաքացի է վիրավորվել Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում կիրակի տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով։ Այս մասին հայտնում է տեղի «ՄԻԱ» գործակալությունը։ Խոսքը հիմնականում աննշան վնասվածքների մասին է, որոնք մարդիկ ստացել են տները լքելու փորձի ժամանակ կամ խուճապի հետևանքով։ Կիրակի մայրաքաղաքից 2 կմ հյուսիս-արևելք գրանցվել է 5.3 մագնիտուդով երկրաշարժ՝ հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը։ Երկրաշարժի էպիկենտոնը եղել է մոտ 10 կմ խորության վրա։
