Թրամփը հեռացման սպառնալիք է դրել իր թիմակիցների առաջ
ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը հեռացման սպառնալիքով արգելել է իր օգնականներին հայտարարություններ անել մրցակցի՝ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի վատացող առողջության վերաբերյալ։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Նշվում է, որ միլիարդատիրոջ կողմնակիցները մտադիր են հրապարակավ Քլինթոնին մաղթել «շուտափույթ» ապաքինում և հարգալից վերաբերմունք դրսևորել՝ կապված տեղի ունեցածի հետ։
