Իրանը հերքել է Պարսից ծոցում իր նավերի «վտանգավոր մոտենալը» ամերիկյան ռազմանավերին
Ամերիկյան Wall Street Journal պարբերականի փոխանցմամբ՝ Իրանի իշխանությունները հայտարարել են, որ երկրի ռազմանավերն ու մոտորանավակները վտանգավոր չափերով չեն մոտենում ամերիկյան նավերին: Իրանական բանակի ներկայացուցիչ Մասուդ Ջազայերին հայտարարել է, որ Իրանի նավերը մշտապես գործում են միջազգային նորմերին համապատասխան. «Այդպիսով ԱՄՆ հայտարարությունները ոչ թե ճշմարտացի են, այլ բխում են Իսլամական Հանրապետության ռազմական հզորության վախից»: Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2016 թվականին Պարսից ծոցում տեղի է ունեցել առնվազն 30 միջադեպ՝ Իրանի ու ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի մասնակցությամբ:
