Փարիզում ձերբակալված ԴԱԻՇ-ի անդամների նպատակակետը եղել է Էյֆելյան աշտարակը
Գազի բալոնները, որոնք գտնվել են Փարիզում ավտոմեքենայի մեջ, նախատեսված են եղել Էյֆելյան աշտարակի մոտ ահաբեկչություն կատարելու համար, հայտնում է Journal du Dimanche-ը՝ հղում անելով այդ գործով ձերբակալված կանանցից մեկի ցուցմունքներին: Հաղորդվում է, որ կինը հետաքննությանը ներկայացրել է մեծաքանակ ցուցմունքներ, որոնց մի մասը նա փոխել է հետաքննության ընթացքում: Մասնավորապես նա պատմել է, որ համախոհների հետ պլանավորել է պայթեցնել գազի բալոններով ավտոմեքենան: Դատախազությունը պարզել է, որ նրանք գործել է ԴԱԻՇ-ի ղեկավարությամբ: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ձերբակալվածների նպատակը եղել է Փարիզի Աստվածամոր տաճարում պայթեցում իրականացնելը:
