Կարեն Կարապետյանի գլամուրն ու Սերժ Սարգսյանի ծրագիր «դրայվը»

Սերժ Սարգսյանն ընդունեց կառավարության հրաժարականը: Նա նոր կառավարության առաջ խնդիր է դրել` վերականգնել «իշխանությունների նկատմամբ ամենալայն վստահությունը», նա այդ մասին նշեց ՀՀԿ խորհրդի նիստում: «Նոր սկիզբ», «նոր կամք», «դեպի բարեփոխումներ, «նոր քաղաքական մշակույթ»` այս և այլ խոսքերն այս օրերին հանրապետականների շուրթերին... Ինչու՞ Հովիկ Աբրահամյանին թույլ չտվեցին ավարտել սկսածը Իրականում, Հովիկ Աբրահամյանի հրաժարականը շատ խորքային, ներիշխանական բազմաշերտ գործընթաց էր: ԱԺ ընտրություններից 7 ամիս առաջ ի՞նչ էր պետք ցույց տալ Սերժ Սարգսյանին, որը հնարավոր չէր ապահովել Հովիկ Աբրահամյանի ղեկավարած կառավարությամբ: Այստեղ կարևոր է Հովիկ Աբրահամյանի` կառավարության նիստում հրաժարականի ելույթը: «Իմ ամբողջ քաղաքական կենսագրության ընթացքում ես պայքարել եմ քաղաքական անջրպետների դեմ` աշխատելով համագործակցության կամուրջների կայացման համար: Իմ կողմից ղեկավարվող կառավարությունը բաց է եղել ցանկացած երկխոսության, առողջ գաղափարի քննարկման համար: Մենք մեծ ջանքեր ենք գործադրել հասարակության բոլոր հատվածների հետ երկխոսություն ձևավորելու համար: Գիտնական թե հողի աշխատավոր, արվեստաբան թե առևտրական, դաշնակից թե ընդդիմադիր, շինարար թե կառուցապատման խարդախություններից տուժած քաղաքացի, ես հանդիպել եմ բոլորի հետ՝ անկեղծորեն ներկայացրել առկա սահմանափակումները և տվել կոնկրետ խնդիրների իրատեսական լուծումներ: Մեր որդեգրած անկեղծ և իրատեսական մոտեցումներն իրենց արդյունքն ունեցան՝ սակայն հասարակությունը դեռևս մնաց բևեռացված: Իմ կարծիքով, դրա հիմնական պատճառներից մեկն աշխարհաքաղաքական, արտաքին տնտեսական և ռազմական մարտահրավերներով սնվող առկա տարաձայնություններն են: Դրանք են, որ դեռևս հնարավորություն չեն ընձեռում մեզ՝ ժողովելով բոլոր ուժերը, հրատապ լուծումներ տալ մեր առջև ծառացած կարևորագույն խնդիրներին՝ տնտեսական հավասար պայմաններ ապահովելուց մինչև կոռուպցիայի դեմ պայքարը», ասաց նա: Այնուհետև Հ.Աբրահամյանը խոսեց կառավարության ձեռք բերած արդյունքների մասին` «Էական թափ են ստացել գյուղատնտեսության կենսատու ոռոգման համակարգերի աշխատանքները, նախաձեռնվել և իրականցվում են կառավարության գերակայություն հանդիսացող ջրամբարաշինության աշխատանքները», «վերականգնվել և էապես արագացել են Իրանի և Վրաստանի հետ տարածաշրջանային ինտեգրացիան խորացնող, արտահանման մեծ ներուժ ապահովող բոլոր ենթակառուցվածքային ծրագրերը», «անդամակցությունը ԵՏՄ-ին հնարավորություն է տվել մեր գործարարներին նվազեցնել արտաքին առևտրի գործառնական ծախսերը և մեղմել 2015թ. տարածաշրջանային տնտեսական շոկերը», «արդյունքում, անգամ շարունակվող գնանկման համատեքստում 2016թ. հունվար-հունիսին տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ գրանցեց 4.8% աճ»: Սակայն առավել ուշագրավ էր Հ. Աբրահամյանի ելույթի` կոռուպցիայի դեմ պայքարի հատվածը, երբ նա նշեց. «Այն բազմադեմ է, բազմաշերտ և պետք է հետևողականորեն և համապարփակ կերպով պայքարել դրա դեմ՝ չխորշելով անմիջական լուծումներից, սակայն խնդրին մոտենալով հիմնարար կերպով: Կառավարությունը քաղաքացիական հասարակության հետ սերտ համագործակցելով նախապատրաստել է կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված մի շարք օրենսդրական նախաձեռնություններ: Մասնավորապես արդեն շրջանառվում են Բարձրաստիճան պետական պաշտոնյաների ապօրինի հարստացման քրեականացման, թերի հայտարարագրման պատժելիության, պետական գնումներին մասնակցող ընկերությունների իրական սեփականատերերի բացահայտման, կանխիկ գործառնությունների սահմանափակման նախագծերը»: Հ.Աբրահամյանի ելույթն, իրականում անկեղծ է, թե՛ իր արած աշխատանքների, թե՛ չհաջողվածի կոնտեքստում: Կոռուպցիայի դեմ պայքարում` արդյո՞ք Հովիկ Աբրահամյանի ցանկությունը միայն բավարար էր, որպեսզի հնարավոր լինել արմատախիլ անել երկրից: Վստահաբար ոչ, դրա համար իսկապես կամք ու կոնկրետ որոշում էր հարկավոր ու վստահաբար այդ որոշումը Հովիկ Աբրահամյանը չպետք է կայացներ, այլ` Սերժ Սարգսյանը: Իսկ Ս.Սարգսյանը ունեցե՞լ է և արդյոք հիմա ունի՞ նման ցանկություն` երկրում արմատախիլ անել պետությունը քայքայող կոռուպցիան... Ինչպե՞ս է աշխատելու` Հայաստանից նեղացած-գնացած նախկին պաշտոնյան Իշխանությունը, թերևս, ընտրել է մի հարմար ֆիգուր, որը կարող է հասարակության մոտ մի որոշ ժամանակ սպասումներ առաջացնել: Կարեն Կարապետյանն, ըստ Սերժ Սարգսյանի` ոչ այնքան վարկաբեկված, ոչ այնքան հանրապետական երիտասարդ գործիչ է, որը «դրայվ» կհաղորդի երկրի տնտեսությանը: Բայց նա ակնհայտորեն երկիրը տնտեսական այս վիճակից դուրս բերելու համար չունի բավարար ոչ գիտելիքներ, ոչ էլ առավելևս` փորձ: Ո՞վ է Կարեն Կարապետյանը: Նա 1996-1998թթ. «Հայէներգո» ՊՁ-ի գլխավոր տնօրենի տեղակալ է եղել, 1998-2001թթ.«Հայէներգո» ՓԲԸ, գլխավոր տնօրեն, 2001-2010թթ. «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ վարչության նախագահ-գլխավոր տնօրեն, 2010-2011թթ.- Երևանի քաղաքապետ, 2011-ից մինչև վերջերս «ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿ» (բաժնետիրական ընկերություն), առաջին վիցեպրեզիդենտ, 2013-ից մինչև 2015թ. հունիս «ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ» խորհրդի անդամ,  իսկ 2015թ. հունիսից` «ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ» ՓԲԸ Խորհրդի նախագահի տեղակալ: Ի դեպ, նկատենք, որ «Գազպրոմն» իր` «ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿ» խմբով օրեր հայտնվել է ամերիկյան պատժամիջոցների ցուցակում: Ինչ պայմաններում կարող էր Կարեն Կարապետյանը վերադառնալ Հայաստան, որը հինգ տարի առաջ, նեղացավ ու նախընտրեց ավելի բարձր աշխատավարձով տեղափոխվել Ռուսաստան: Վստահաբար, կա պայմանավորվածություն, որ 7 ամիս վարչապետի պաշտոնում հաջողելու դեպքում` Կարեն Կարապետյանը կունենա իշխանական բուրգում ազդեցիկ դեր: Հակառակ դեպքում` Կարեն Կարապետյանը չէր վերադառնա Հայաստան: Խորհրդարանական ընտրություններից հետո Սերժ Սարգսյանը նոր համակարգում նոր դերակատարներ ձևավորելու խնդիր է դրել իր առջև` երիտասարդ «դրայվերի» գործուն աջակցությամբ: Բայց ինչպե՞ս է գլամուրային բո-մոնդի ներկայացուցիչը պայքարելու կոռուպցիայի և օլիգարխների դեմ, եթե նման «դաբրո» նա չունենա Սերժ Սարգսյանի կողմից: Իսկ Ս.Սարգսյանը ընտրություններից առաջ կարո՞ղ էր Կարեն Կարապետյանին տալ  նման «OK»: Հազիվ թե: Հաջորդը, ինչպե՞ս է հարաբերվելու ՀՀԿ էլիտան նոր վարչապետի հետ, այս հարցը ևս կարևոր է, որովհետև պատկերացնել անգամ անհնար է, որ ՀՀԿ էլիտան ու օլիգարխները ենթարկվեն Կարեն Կարապետյանին, ենթադրենք, թե նա իսկապես, փորձելու է` «նոր քաղաքական մշակույթ» ներդնել Հայաստանում` «կոռուպցիայի դեմ պայքարելով»: Իսկ եթե Մոսկվայից նրան կրկին բարձր աշխատավարձով հրավիրեն աշխատել Ռուսաստանում` այլ պաշտոնո՞ւմ: Որպես սկիզբ, իհարկե, լավ կլիներ, եթե, օրինակ, Կարեն Կարապետյանը կարողանար Հայաստանի էներգետիկ ջախջախված համակարգն առողջացնելուց սկսեր, մանավանդ, որ տիրապետում է ոլորտին և Գազպրոմում, վստահաբար, կապեր ունի: Իսկ Հայաստանն էլ, վերջերս պարզվեց նոր, հսկայածավալ միլիոնավոր դոլարների պարտք է կուտակել ռուսաստանյան մոնոպոլիստ` «Գազպրոմ Արմենիա»-ին: Մի խոսքով, եթե Հովիկ Աբրահամյանն իսկապես գործի մարդ էր, գործունյայի խառնվածքով և ակնհայտորեն ձգտում ուներ ու իսկապես քայլեր էր իրականացնում` խնդիրներ լուծելու հնարավորության սահմաններում, ապա անհասկանալի է, թե որպես «տեսակ» ինչպիսին է «դրայվ» սիրող գլամուրային Կարեն Կարապետյանը: Քիչ ժամանակ անց բոլորի պարզ կլինի, թե Սերժ Սարգսյանը Հայաստանում «նոր քաղաքական մշակո՞ւյթ» է ձևավորելու, թե՞ պարզապես մինչև ԱԺ ընտրություններ հասարակության աչքին Կարեն Կարապետյանով «թոզ փչելու» գործառույթ է ընդամենն իրականացնելու: Թամար Բագրատունի

դիտվել է 26 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am