Բելառուսի ԿԸՀ-ն երկրում խորհրդարանական ընտրությունները կայացած է ճանաչել
Բելառուսում խորհրդարանական ընտրությունները կայացել են: 14:00-ի դրությամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ ընտրողների մասնակցությունը կազմել է 52,49 տոկոս: Այս մասին հայտնում է interfax.ru-ն: Այդկերպ՝ ընտրությունները կարելի է կայացած համարել, քանի որ դրա համար անըհրաժեշտ է, որ մասնակցությունը կազմի ընտրողների ընդհանուր թվի 50 տոկոսից ավելին: Սեպտեմբերի 11-ը Բելառուսի խորհրդարանի ստորին պալատի պատգամավորների ընտրության համար քվեարկության հիմնական օրն է: Ընտրությունների արդյունքներով ընտրվելու է խորհրդարանի ստորին պալատի 110 պատգամավոր: Ընտրություններին մասնակցում է 485 թեկնածու:
