23 րոպե և երեք 11 մետրանոց
«Դանդի Յունայթեդ»-ի դարպասապահ Քեմի Բելը դարձել է Շոտլանդիայի առաջնության «Դանգերմլայնի» հետ խաղի հերոս: Դարպասապահը առաջին խաղակեսում` 9-րդ, 27-րդ և 32-րդ րոպեներին հետ է մղել իր դարպասը նշանակված 11 մետրանոցները: Այդպիսով, Քեմի Բելը 23 րոպեում հետ է մղել երեք 11 մետրանոց, իսկ «Դանդի Յունայթեդ»-ը հաղթել է 3:1 հաշվով:
