Կնոջը մեղադրել են Փարիզի կենտրոնում ահաբեկչություն կազմակերպելու մեջ
Փարիզի կենտրոնում ահաբեկչություն նախապատրաստելու գործով ձերբակալված երեք կանանցից մեկին մեղադրանք է առաջադրվել: Ըստ Ռոսիյսկայա գազետայի՝ այս մասին հաղորդել է Ֆրանսիայի մայրաքաղաքի դատախազությունը: 29-ամյա Օռնելա Գ.-ն մեղադրվում է «հանցավոր ահաբեկչության հանրությանն» անդամակցության եւ «հանցավոր խմբի կողմից կազմակերպված մահափորձի» համար: Օռնելայի մատնահետքերը մնացել են գազի բալոններով լի այն մեքենայի մեջ, որն անցյալ հանգստյան օրերին հայտնաբերել էին Փարիզի Աստվածամոր տաճարի մերձակայքում: Ոստիկանության տվյալներով՝ նախկինում կինը ցանկացել է Սիրիա մեկնել:
