Մուհամեդ Մուրսիի եղբորը և որդուն ձերբակալել են
Եգիպտոսի ոստիկանությունը կիրակի օրը ձերբակալել է նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիի եղբորը և որդուն. նրանք կասկածվում են անկարգություններ հրահրելու մեջ, գրում է Al-Yaum as-Sabia-ն: Լրատվամիջոցի տեղեկացմամբ՝ ձերբակալվել են Մուրսիի հարազատ եղբայր Սաիդ Մուրսին և Կահիրեից արևելք Շարքիա նահանգի գյուղերից մեկում բնակվող նրա կրտսեր որդին: Նրանք կասկածվում են բողոքի ցույցեր և անկարգություններ հրահրելու մեջ:
