Սավչենկոն վթարի մեջ է հայտնվել
Ուկրաինայի Գերագույն ռադայի «Բատկիվշչինայի» պատգամավոր Նադեժդա Սավչենկոն ճանապարհատրանսպորտային պատահարի մեջ է ընկել Կիևում, հաղորդում է dtp.kiev.ua պորտալը: Մեքենան, որում գտնվել է Սավչենկոն, կանգ է առել BMW-ի հետևում, որի վարորդը պատրաստվել է փոխել անիվը: Կանգ առնելու պահին հաջորդ մեքենայի վարորդը չի հասցրել արգելափակել և բախվել է Սավչենկոյի մեքենային: Վթարի հետևանքով տուժածներ չկան:
