Չինաստանում փլուզվել է մեքենաների համար նախատեսված կամուրջը
Չինաստանում՝ Ցզյանսի նահանգում ամբողջովին փլուզվել է մեքենաների համար նախատեսված կամուրջը: Այս մասին հայտնել է «Синьхуа»-ն:
Հայտնի է, որ փլատակների տակ են հայտնվել բազմաթիվ մեքենաներ, որոնք այդ պահին շարժվում էին կամրջի ուղղությամբ:
Տվյալ պահին մահացածների մասին տեղեկություններ չկան:
Դեպքի վայր են ժամանել փրկարարները:
