Աշխարհի ամենահարուստ միլիարդատերերի եռյակը. Inditex
«Inditex» ընկերության հիմնադիրը, որի մեջ են մտնում «Zara», «Pull&Bear», «Massimo Dutti» բրենդները, կարողացել է առաջ անցնել իր մրցակից Բիլ Գեյթսին «Forbes»-ի ցանկում: Այս մասին գրում է «Elle» ամսագիրը: Մասնավորապես, այս պահին 80-ամյա Ամանսիո Օրտեգան աշխարհի ամենահարուստ մարդն է, ով 78 միլիարդ դոլար ունի և 100 միլիոն դոլարով առաջ է անցել «Microsoft» ընկերության հիմնադրից: Երրորդ հորիզոնականում 86-ամյա ամերիկացի գործարար Ուորրեն Բաֆեթն է, ում կարողությունը գնահատվում է 60.8 միլիարդ դոլար: Հարկ է նշել, որ առաջին անգամ չէ, երբ «Zara» բրենդի հիմնադիրը դառնում է աշխարհի ամենահարուստ գործարարը: Նախորդ տարվա աշնանը ևս նա առաջ անցավ Գեյթսին այս ցանկում: Իր հերթին Բիլ Գեյթսը նույն ցանկի առաջատարն է եղել 17 անգամ:
