Սարկոզին առաջարկել է հատուկ դատարան ստեղծել
Ֆրանսիայի նախագահի հնարավոր թեկնածու նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին առաջարկել է երկրում ահաբեկչության հարցերով հատուկ դատարակ ստեղծել։ Այս մասին նա հայտնել է ֆրանիական Journal du Dimanche-ին տված հարցազրույցում։ «Բացի այդ, ես առաջարկում եմ նաեւ համապատասխան դատախազություն։ Ահաբեկչության դեմ պայքարը պահանջում է, որ այդ հարցով որոշումը կայացնեն հատուկ իրավաբանները»,-հայտարարել է Սարկոզին։ Նա առաջարկել է ստեղծել կենտրոն, որտեղ կպահվեն ահաբեկչության հետ առնչություն ունեցողները։ Ահաբեկչության համար դատապարտվածները, ըստ Սարկոզիի, պետք է առանձին շինության մեջ պահվեն։ Նա ընդգծել է, որ գործող նախագահ Ֆրանսուա Օլանդը բավարար ջանքեր չի գործադրում ահաբեկչական սպառնալիքից Ֆրանսիայի քաղաքացիներին պաշտպանելու համար։
