Քլինթոնը ներողություն է խնդրել Թրամփի կողմնակիցներին վիրավորելու համար

ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը ներողություն է խնդրել իր մրցակից Դոնալդ Թրամփի կողմնակիցների հասցեին արված իր արտահայտությունների համար։ Այս մասին ասված է հայտարարությունում, որը նախկին պետքարտուղարը հրապարակել է իր կայքում։ «Ես կոպտորեն ընդհանրացրի, իսկ դա երբեք լավ գաղափար չէ։ Ես ցավում եմ, որ ասացի «կես», դա ճիշտ չէր»,-ասված է Քլինթոնի հայտարարությունում։ Միաժամանակ, նա ցավալի է համարել փաստը, որ հանրապետական թեկնածուն իր նախընտրական արշավը կառուցում է «ենթադրությունների եւ պարանոյայի» վրա։ Թրամփն իր հերթին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ հարգում է Քլինթոնի կողմնակիցներին, թեեւ նրանցից շատերը երբեք չեն քվեարկի իր օգտին։ Նախկին պետքարտուղարը իր մրցակցին բանավեճ է առաջարկել եւ պատասխանել. «Բացի աֆրոամերիկացիներից, մահմեդականներից, լատինամերիկացիներից, ներգաղթյալներից, կանանցից, վետերաններից, այսպես կոչված «անհաջողակներից» եւ «հիմարներից»։ Այս կատեգորիայի քաղաքացիների հասցեին Թրամփը բազմիցս կտրուկ արտահայտություններ է թույլ տվել։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին Նյու Յորքում իր ելույթի ընթացքում Քլինթոնը հայտարարել էր. «Թրամփի կողմնակիցների կեսին կարելի է ներառել խղճահրության արժանի մարդկանց թվին։ Դրանք ռասիստներ, սեքսիստներ, հոմոֆոբներ, քսենոֆոբներ ու իսլամաֆոբներ», հաղորդում է CNN-ը։ ԱՄՆ նախագահաի ընտրությունները տեղի են ունենալու այս տարվո նոյեմբերի 8-ին։ Նախընտրական հարցումների RealClearPolitics ագրեգատորի տվյալներով, սեպտեմբերի 9-ի դրությամբ Քլինթոնն իր մրցակցից առաջ է անցել 2,7 տոկոսով։

դիտվել է 38 անգամ
Լրահոս
Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video) «Արա՛, այ 10 հազարանոց Մգեռ, լսիր՝ քեզ ինչ եմ ասում»․ արցախցի (video) Դավիթ Մինասյանի առողջական խնդիրների պատճառով առաջին դատական նիստը հետաձգվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am