Սիրիայի կառավարությունը համաձայնել է հրադադար պահպանել Հալեպում
Սիրիայի կառավարությունը հավանություն է տվել Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ ձեռք բերված պայմանավորվածություններին, փոխանցում է РИА-ն: Այդ կապակցությամբ Սիրիական կառավարությունը պատրաստ է հրադադարի ռեժիմ հաստատել Հալեպում: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ժնեւում Լավրովի եւ Քերիի բանակցությունները տեւել են ռեկորդային 15 ժամ: Ըստ ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների, սիրիական կառավարական օդուժը պետք է զերծ մնա ընդդիմադիր խմբավորումների վերահսկողության տակ գտնվող տարածքների վրայով թռիչքներ իրականացնելուց:
