Թուրքիայում ձերբակալվել է ականավոր գրող և լրագրող Ահմեթ Ալթանը
Քիչ առաջ Թուրքիայում ձերբակալվել են ականավոր գրող և լրագրող Ահմեթ Ալթանը և նրա եղբայրը՝ պրոֆեսոր Մեհմեդ Ալթանը: Ստամբուլի «Անկախ լրագրության պլատֆորմ» (P24) ՀԿ-ն հայտարարել է, որ ձերբակալման պատճառ է հանդիսացել «Ալթան եղբայրների հայտարարությունները հեռուստատեսային շոուի ժամանակ, որը եթեր է գնացել հուլիսի 14-ին, որին հետևել է հուլիսի 15-ի ձախողված հեղաշրջման փորձը Թուրքիայում»: Հիշեցնեմ, որ եղբայրները «Ջան Էրզիջան» հեռուստաընկերության եթերում հուլիսի 14-ին խիստ քննադատության էին ենթարկել Էրդողանին և նրա վարչակազմին: Ահմեդ և Մեհմեդ Ալթանները կալանավորվել էին նաև հուլիսի 29-ին, սակայն խուզարկություններից հետո ազատ էին արձակվել: Նշեմ նաև, որ Ահմեդ Ալթանը թուրք նշանավոր վիպասան է, «Թարաֆ» օրաթրեթի նախկին գլխավոր խմբագիրն է եղել: Կարեն Հովհաննիսյան, Ֆեյսբուք:
