Աշխարհի ամենահարուստ մարդը
Փոխվել է Ֆորբսի միլիարդատերերի ցուցակի առաջին համարը: «Inditex» ընկերության հիմնադիր իսպանացի Ամանսիո Օրտեգանը, որի մեջ են մտնում «Zara», «Pull&Bear», «Massimo Dutti» բրենդները, կարողացել է առաջ անցնել իր մրցակից Բիլ Գեյթսին «Forbes»-ի ցանկում: Այս մասին գրում է «Elle» ամսագիրը:Նրա կարողությունը 78 միլիարդ դոլար է՝ 100 միլիոն դոլարով ավելի, քան Գեյթսինը: Երրորդ հորիզոնականում 86-ամյա ամերիկացի գործարար Ուորրեն Բաֆեթն է, ում կարողությունը գնահատվում է 60.8 միլիարդ դոլար:
