Որ դեպքում «Ռոսսելխոզնադզորը» կվերսկսի թուրքական գյուղմթերքի մատակարարումները
RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիան պետք է վերացնի ռուսական շուկայի համար նախատեսված արտադրանքը պահպանելու ձեռնարկություններում ու պահեստներում տեղ գտած խախտումները, ինչից հետո կթույլատրվեն բանջարեղենի ու մրգերի զանգվածային մատակարարումերը Ռուսաստան։ Այդ մասին հայտարարել է «Ռոսսելխոզնադզորի» ղեկավարի օգնական Վասիլի Լավրովսկին։ Նրա խոսքով՝ թուրք մատակարարներն ու համապատասխան նախարարությունները պետք է առաջին հերթին մտահոգվեն բուսական արտադրանքի որակով։ Լավրովսկին ընդգծել է, որ թուրքական կողմը մի շարք բացթողումներ է թույլ տվել, առանց որոնց վերացման անհնար կլինի վերականգնել թուրքական արտադրանքի մատակարարումները։ Նա դժվարացել է ասել, թե երբ կվերսկսվեն ռուսական շուկա թուրքական գյուղմթերքի մատակարարումները։
