Le Figaro. «Բակո Սահակյան. նախագահն առաջին գծում է»

Ֆրանսիական Le Figaro-ի հատուկ թղթակից Ժան Լուի Տրամբլեն ԼՂՀ հռչակման 25-ամյակին նվիրված տոնակատարություններին գտնվել է Արցախում, ով իր ստացած տպավորությունների մասին Le Figaro-ում «Բակո Սահակյան. նախագահն առաջին գծում է» վերնագրով հրապարակում է արել: «Արցախպրես»-ն ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում ֆրանսիացի լրագրողի ռեպորտաժն որոշ կրճատումներով: 2007 թվականից Լեռնային Ղարաբաղի ինքնահռչակ հանրապետության նախագահ Բակո Սահակյանը եղել է Արցախի անկախության համար մղվող պատերազմի (1991-1994) ազատամարտիկներից։2016 թվականի ապրիլին հայկական այս անկլավը դիմակայել է Ադրբեջանի կողմից ձեռնարկած հարձակմանը։ Հրադադարը փխրուն է… Ք.Ստեփանակերտ: 2016 թ.: 2-ը սեպտեմբերի: Մենք Լեռնային Ղարաբաղի ինքնահռչակ Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում ենք։ Տեղի իշխանություններն 11430 կմ2 տարածքով և 150.000 բնակչությամբ այս փոքր երկրի` Արցախի Անկախության 25-ամյակը տոնելու համար ընտրել են զոհված ազատամարտիկների հուշահամալիրը: Պաշտոնական շքախումբը առաջնորդում է Բակո Սահակյանը` միջազգային հանրության կողմից չճանաչված և վիճահարույց դե ֆակտո գոյությամբ ԼՂՀ նախագահը։ Անձնավորությունն այս համեստ է, նույնիսկ գաղտնի, ինչը բնական է մի մարդու համար, ով նախքան երկրի բարձրագույն իշխանության պաշտոնում ընտրվելը, 1999-2001թթ.-ին եղել է Ներքին Գործերի նախարար, այնուհետև 2001-2007թթ-ին` Ազգային անվտանգության ծառայության տնօրեն: Արցախը խորհրդային կայսրության անկման արդյունքում գոյացած «սառեցված հակամարտություններից» մեկն է: 95 % հայերով բնակեցված (քրիստոնյաներով) ազգաբնակչությունն երբեք չի համակերպվել ու չի համակերպվելու 1921թ Մոսկվայի որոշմաբ մահմեդական և թուրքալեզու խորհրդային Ադրբեջանի հետ բռնակցմանը: 1988թվականին Հայաստանի հետ վերամիավորվելու անարդյունք հայցից հետո, Արցախը 1991թ-ին հռչակում է իր անկախությունը, ինչն էլ Ադրբեջանի հետ զինված հակամարտության պատճառ է դառնում: Հայաստանի և Սփյուռքի (աշխարում թվով 7 միլիոն անձ, ում համար այս օազիսը նույն արժեքն ունի, ինչ Արարատ լեռը հայության համար) օժանդակությամբ՝ Լեռնային Ղարաբաղին հաջողվում է ապահովել Հայաստանի հետ կապող ուղի (Լաչինի միջանցքը): ԶԼՄ-ների կողմից կարծես մոռացվեց պատերազմի օջախ հանդիսացող Արցախը (այն ժամանակ միջազգային հանրության ուշադրության առարկան նախկին Հարավսլավիան էր): Արցախցիներին պարտադրված պատերազմում եղավ 30000 զոհ, որից 6000-ը` հայեր և 24000` ադրբեջանցիներ: Կնքվեց հրադադար: Այսօր հրադադարից հետո 200 կմ ձգվող ճակատային սահմանի գծի երկյանքով հակամարտության երկու կողմերն էլ ուշադիր հսկում են միմյանց: ԵԱՀԿ նախաձեռնությամբ ստեղծված Մինսկի խումբը (ԱՄՆ, Ռուսաստան և Ֆրանսիա) իր հովանու ներքո է վերցրել բանակցությունների առաքելություն` փորձելով կողմերի համար որևէ խաղաղ լուծում գտնել: Այս տարվա ապրիլին կողմերի միջև նոր ուժգնությամբ պատերազմ վերսկսվեց: Չորս օր հարկավոր եղավ ԼՂ զինված ուժերին, որ լայնամասշտաբ ադրբեջանական ագրեսիան (ուր ներգրավված էին զրահամեքենաներ, հրետանի և ռազմական ուղղաթիռներ) հետ մղի: Օրհասական այս օրերին Ղարաբացի Նախագահն սպարտացու իր կեցվածքով վստահություն է ներշնչում իր ժողովրդին: Ի դեպ, 1960 թվականին Ստեփանակերտում ծնված խորհրդային բանակում պատադիր զինծառայություն անցած (1978-1980) պատմական հուշարձանների վարպետ-ռեստավրատորի մասնագիտություն ընտրած անձը չէր տիրապետում պատերազմի արվեստին: Արցախյան գոյապայքարի ընթացքում նա դարձավ զինվորական գործիչ: 1991-1994 թթ հակամարտությունը վեր հանեց Բակո Սահակյանի` իսկապես առաջնորդ լինելու տաղանդը: Աղդամի խրամատներում մի սահմանապահ զինվոր անկեղծացել է. «Մեր Նախագահը մշտապես անկախութան համար պայքար է մղել, այդ թվում եւ ֆիզիկապես ներկա է եղել մարտին, եւ մենք գիտենք, որ նա կշարունակի դա անել, առանց տատանվելու եւ անզիջում»: Այս խոսքերի իսկությունը հաստատում է նաև այն, որ երկու երեխաների հայր Բակո Սահակյանի միակ որդին Արցախի պաշտպանության բանակի զինվոր է:

դիտվել է 39 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am