Հնդկաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել
Հնդկաստանի ռազմաօդային ուժերի «МиГ-21» կործանիչ է կործանվել: Նախնական տվյալներով՝ դեպքը ռեղի է ունեցել երկրի հյուսիս-արևմուտքում և ոչ ոք չի տուժել: «Ինքնաթիռը կործանվել է Բարմեր շրջանում»,- հայտնել են Պաշտպանության նախարարությունում: Նշվում է նաև, որ օդաչուն հնարավոր է հասցրել է լքել ինքնաթիռը՝ մինչ կործանումը:
