Ռուսաստանն ու ԱՄՆ-ը Սիրիայում հրադադարի ծրագիր են համաձայնեցրել
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցրել են Սիրիայում հակամարտության խաղաղ կարգավորման ծրագիրը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո:«Այսօր ԱՄՆ-ը և Ռուսաստանը հայտարարում են ծրագրի մասին, որը, ինչպես մենք հույս ունենք, թույլ կտա նվազեցնել բռնությունը, թեթևացնել տառապանքները և վերսկսել շարժը դեպի խաղաղ բանակցություններ և Սիրիայում խաղաղ կարգավորում»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին։ Երկու երկրները սիրիական հակամարտության կողմերին կոչ են արել աջակցել սեպտեմբերի 12-ից ռազմական գործողությունների դադարեցմանը, իսկ պայքարն ահաբեկիչների դեմ շարունակվելու է: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ «Մենք հույս ունենք, որ եթե ծրագիրը լիովին իրականացվի, այն շրջադարձային կետ կդառնա»,- հայտարարել է Քերին։
