Պուրակ մտնելով՝ հատում եք բաժանարար գիծը. Պենտագոնում հիշում են ահաբեկչության զոհերին

Ամերիկայի ձայն 15 տարի առաջ Պենտագոնի դեմ ինքնաթիռով իրականացված ահաբեկչության արդյունքում ինքնաթիռի 59 ուղեւորներ եւ շենքում գտնվող 125 աշխատակիցներ էին զոհվել: Ողբերգության զոհերի հիշատակին է նվիրված Պենտագոնում կառուցված հիշատակի պուրակը: Լրագրող Ջեյմի Մաքինթայրի համար, ով այդ օրերին լուսաբանում էր ահաբեկչությունն ուղիղ եթերում, պուրակը հատուկ կարեւորություն ունի. «Գիտեք, սա կարծես սրբատեղի լինի: Սեպտեմբերի 11-ին ես հենց այստեղ էի, եւ այս ամենի միջով անցած ցանկացած մեկի համար դա կյանքի շրջադարձային պահ է»: Պենտագոնի հիշատակի պուրակի նախագահ Ջեյմս Լայչակը 15 տարի առաջ տեղի ունեցած ողբերգության արդյունքում կորցրել էր եղբորը. «Իմ եղբայր Դեյվը, կրտսեր եղբայրս, զոհվել է Պենտագոնում սեպտեմբերի 11-ին, եւ ես սա անում եմ եղբորս պատվին, ինչպես նաեւ մյուս զոհերի հիշատակը պահելու նպատակով»: Լայչակի խոսքով, պուրակը հատուկ ճարտարապետություն ունի. «Պուրակ մտնելով՝ հատում եք բաժանարար գիծը. Սա ահաբեկչության պահն է՝ 2001 թվականի սեպտեմբերի 11-ի առավոտյան 9.37 րոպե: Այս գծին ամենամոտ կանգնած նստարանը 1998 թվականի հորիզանականի վրա է գտնվում: Այն նվիրված է երեք տարեկան Դանա Ֆալկենբերգին, ով ծնողների հետ ինքնաթիռում էր գտնվում: Այս նստարանը դեպի երկնքն է ուղղված՝ խորհրդանշելով երկնքում Դանայի մահը»: Ջեյմսի եղբոր՝ Դեյվի հիշատակին նվիրված նստարանը գտնվում է 1961 թվականի հորիզոնականում եւ ուղղված է դեպի Պենտագոն, որտեղ զոհվել էր Դեյվը: Այսպիսով, 2001-ի բաժանարար գծից կարելի է տեսնել ահաբեկչության բոլոր զոհերի հուշարձանները, իսկ թանգարանում՝ ծանոթանալ զոհերի հիշատակի հավերժացմանն ուղղված գործունեությանը:

դիտվել է 46 անգամ
Լրահոս
Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video) «Արա՛, այ 10 հազարանոց Մգեռ, լսիր՝ քեզ ինչ եմ ասում»․ արցախցի (video) Դավիթ Մինասյանի առողջական խնդիրների պատճառով առաջին դատական նիստը հետաձգվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am