ՄԱԿ-ի ԱԽ-ն նոր պատժամիջոցներ կսահմանի ԿԺԴՀ-ի դեմ
ՄԱԿ-ի ԱԽ-ն դատապարտել է Հյուսիսային Կորեայի թվով հինգերորդ միջուկային փորձարկումները ու սպառնացել նոր լուրջ քայլեր ձեռնարկել երկրի նկատմամբ, գրում է Bloomberg-ը: ՄԱԿ-ում Նոր Զելանդիայի դեսպան ու ԱԽ նախագահ Ջերարդ վան Բոխեմենը հայտնել է, որ խորհրդի անդամները անհապաղ կսկսեն աշխատել համապատասխան միջոցառումների ուղղությամբ: ԿԺԴՀ փորձարկումները դատապարտել է նաեւ ՄԱԿ գլխավոր քարտուղար ԲԱն Կի Մունը: «Վերջին տարիներին հինգերորդ անգամ է ԿԺԴՀ-ն խախտում միջուկային փորձարկումների միջազգային արգելքը: Այս անթույլատրելի ակտերը խաթարում են տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը: Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտնել էր, որ Ռուսաստանը դատապարտում է ԿԺԴՀ վերջին փորձարկումները:
