Հայ մարզիկները քոչվորական խաղերին 3 մեդալ են նվաճել
Օրերս պարզվել է, որ մի խումբ հայ մարզիկներ մասնակցում են Ղրղզստանում անցկացվող երկրորդ քոչվորական խաղերին: Խաղերի պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ հայ մարզիկները 3 մեդալ են նվաճել՝ 2 արծաթե, 1 բրոնզե:Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն հայտարարություն է տարածել, որ որևէ առնչություն չունի Ղրղզստանում անցկացված «Քոչվորների համաշխարհային խաղեր» փառատոնին մասնակցած մարզիկների հետ:
