Խայտառակ ընտրարշավ՝ Վանաձորում

«Համախմբում»  կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Վանաձորի քաղաքապետ՝ ՀՀԿ-ական Ս. Դարբինյանը քաղաքի հիմնական հրապարակները քարոզարշավի գրեթե բոլոր օրերին տրամադրել է ՀՀԿ-ին։ ՀՀԿ-ն է տնօրինելու Վանաձորի «Հայք» հրապարակը սեպտեմբերի 19-ից մինչև 30-ը (ժամը 14-ից մինչև 22-ը), իսկ «Արցախ» հրապարակը՝ սեպտեմբերի 16-ից 27-ը (ժամը 12-ից մինչև 21-ը): Նշենք, որ այս հրապարակներում են անցկացվում քաղաքի բոլոր բազմամարդ միջոցառումները, այդ թվում և՝ հանրահավաքները»: Այս որոշումը նպատակ ունի քաղաքական մյուս ուժերին զրկել Վանաձորի հիմնական հրապարակներում ընտրողների հետ հանդիպելու հնարավորությունից: Իշխող կուսակցության առաջնորդները խոսում են քաղաքական նոր մշակույթի, առաջընթացի մասին, բայց իրական կյանքում գործում են միջնադարյան նորմերով։ Սա նույնիսկ հայաստանյան չափանիշներով աղաղակող փաստ է։ Ի՞նչ հավասար պայմանների և ազդարարված «նոր սկզբի» մասին կարող է խոսք լինել։ Կոչ եմ անում բոլոր կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին, անկախ նրանից՝ մասնակցում են ընտրություններին, թե ոչ, իրենց ձայնը բարձրացնեն և գործուն քայլերի դիմեն՝ այս խայտառակ որոշումը չեղյալ հայտարարելու համար: Դիմում եմ լրատվամիջոցներին՝ կոչ անելով՝ անդրադառնալ այս՝ բառիս բուն իմաստով խայտառակ փաստին: Վահան Ղույումչյան «Համախմբում» կուսակցության վարչության անդամ «Վանաձորի» տարածքային կառույցի ղեկավար Վանաձորի ավագանու ընտրություններում «Համախմբում» կուսակցության ընտրացուցակի առաջին համար

դիտվել է 15 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am