Ձյան պատճառով զանգվածային հոսանքազրկումներ
Վրացական լրատվամիջոցները հաղորդում են, որ ձյան առատ տեղումները զանգվածային հոսանքազրկման պատճառ են դարձել Վրաստանում: Զուգդիդիում, Քոբուլեթում, Բաթումում ավելի քան կես մետր բարձրությամբ ձյուն է նստել: Ձյունն ուղեկցվում է խիստ սառնամանիքներով, ջերմաստիճանը նվազել է մինչեւ -10 աստիճան, լեռնային շրջաններում՝ մինչեւ -20 աստիճան: Կախեթիում ձյան շերտի հաստությունը ահսնում է մեկ մետրի: Թբիլիսիում ձյուն չկա, սակայն խիստ ցուրտ է: Մայրաքաղաքում նույնպես հոսանքազրկումներ են եղել, որոշ ավտոճանապարհներին սահմանափակվել կամ դադարեցվել է երթեւեկությունը
