ԱՄՆ-ն պետք է քայլեր ձեռնարկի Ադրբեջանի դեմ

Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի նախկին օգնական Դևիդ Ջ. Քրամերը և Ադրբեջանում, ինչպես նաև Բոսնիա և Հերցեգովինայում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կաուզլարիչը The Washington Post-ում գրել են. Տարեսկզբին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարծես փորձում էր մեղմել իր երկրում ավտորիտար իշխանությունը: Մարտին նա ազատ արձակեց 14 քաղբանտարկյալի՝ Միջուկային անվտանգության գագաթաժողովին մասնակցելու համար Վաշինգտոն այցից առաջ: Անգամ թվում էր, թե հանդարտվել է ադրբեջանցի պաշտոնյաների և իշխանական լրատվամիջոցների հակաամերիկյան կոշտ հռետորաբանությունը: Գագաթաժողովից հետո, սակայն, Ալիևի վարչակարգն ուժեղացրեց ազատությունների նկատմամբ իր բռնաճնշումները: Ադրբեջանի արագ, վտանգավոր հետընթացն ավելի վճռական գործողություններ է պահանջում Միացյալ Նահանգներից, մինչդեռ Օբամայի վարչակազմը հիմնականում լռություն է պահպանում: Բաքվի իշխանությունները տասնյակ ընդդիմադիր գործիչների, քաղաքացիական հասարակության ակտիվիստների ձերբակալություններ են իրականացրել: Երկրի բանտերում մոտ 100 քաղբանտարկյալ է պահվում: Ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլին ձերբակալվել է երկրի օդանավակայանում. նրան թույլ չեն տվել դուրս գալ երկրից: Վերջերս ձերբակալվել է «Ազադլըգ» թերթի ֆինանսական տնօրեն և Ադրբեջանի «Ժողովրդական ճակատ» կուսակցության նախագահի օգնական Ֆաիգ Ամիրլին: Օգոստոսին ձերբակալված ընդդիմադիր գործիչների թվում են REAL շարժման գործադիր քարտուղար Նաթիգ Ջաֆարլին և NIDA քաղաքացիական շարժման ակտիվիստ Էլգիզ Քահրամանը: Իրավիճակը երկրում կարող է է՛լ ավելի վատթարանալ: Սեպտեմբերի 26-ին Ալիևը պատրաստվում է հանրաքվե անցկացնել, որի նպատակն իր իշխանությունն ամրապնդելն է: Հանրաքվեի արդյունքներն արդեն հայտնի են. կարելի է վստահ լինել, որ իշխանությունը կապահովի, որ փոփոխություններն ընդունվեն: Դա նշանակում է, որ Ալիևը կարող է երկարացնել իր իշխանության ժամկետը հինգից յոթ տարվա, ստեղծել փոխնախագահի նոր պաշտոններ (որոնց նա կարող է նշանակել իր ընտանիքի անդամներին) և նվազեցնել խորհրդարանի անդամների տարիքային շեմը՝ դուռ բացելով իր որդի Հեյդարի համար: Անակնկալ չի լինի, եթե արտահերթ ընտրություններ հրավիրվեն նոր Սահմանադրությամբ՝ այս ավտորիտար քայլերը վավերացնելու համար:

դիտվել է 54 անգամ
Լրահոս
Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video) «Արա՛, այ 10 հազարանոց Մգեռ, լսիր՝ քեզ ինչ եմ ասում»․ արցախցի (video) Դավիթ Մինասյանի առողջական խնդիրների պատճառով առաջին դատական նիստը հետաձգվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am