Անհրաժեշտ է մշակել ԵՄ-ի և Թուրքիայի միջև վիզային ռեժիմի չեղարկման հստակ «ճանապարհային քարտեզ». Չավուշօղլու
Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան անհրաժեշտ է համարում մշակել վիզային ռեժիմի ազատականացման կոնկրետ ժամկետներ ու ակնկալում է, որ ԵՄ-ն կարագացնի փախստականների համար օգնության հատկացումը: «Մենք քննարկել ենք ԵՄ-ի ու Թուրքիայի միջև վիզային ռեժիմի չեղարկման հեռանկարները: Կարծում ենք, որ անհրաժեշտ է մշակել վիզային ռեժիմի ազատականացման հստակ «ճանապարհային քարտեզ»: Անհրաժեշտ է արագացնել ԵՄ-ի կողմից փախստականների կարիքների համար օգնության հատկացումը: Թուրքիան միաժամանակ և ակտիվորեն պայքարում է ահաբեկչական կազմակերպությունների դեմ»,- ասել է Չավուշօղլուն՝ Անկարայում անցկացված «ԵՄ-Թուրքիա քաղաքական երկխոսության» նախարարական նիստի ժամանակ:
