Ինչ են քննարկել Պորոշենկոն և Մերկելը
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հեռախոսազրույց է վարել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Զրուցակիցները քննարկել են Դոնբասում անվտանգության հետ ստեղծված իրավիճակը: Պորոշենկոն իր անհանգստությունն է հայտնել ռուս զինյալների կողմից ծանր սպառազինություն կիրառելու առնչությամբ, չնայած սեպտեմբերի 1-ին կրակի դադարեցման ռեժիմի հաստատմանը: Պորոշենկոն և Մերկելն ընդգծել են բոլոր պատանդներին շուտափույթ ազատելու կարևորությունը:
