Մենք ոչ ոքով ո՛չ գայթակղվելու ենք, ոչ էլ կասենք, թե ամեն ինչ կփոխի. Ռուբիկ Հակոբյան

ՀՀ վարչապետի թեկնածու Կարեն Կարապետյանին պետք է գնահատել իր աշխատանքով, և բացի այդ, նա ունի ստորագրություն, որը որոշակիորեն դրական ընկալում ունի: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը՝ հավելելով, որ ինքը չգիտի՝ Կարեն Կարապետյանը իշխանության թիմի անդա՞մն է, թե ոչ: Դիտարկմանը, թե եթե փորձում է գնահատել Կարեն Կարապետյանին իր կատարած աշխատանքով, ապա Կարեն Կարապետյանը Երևանի քաղաքապետի պաշտոնից հրաժարվեց՝ ասելով, որ իրենք ավելի լավ աշխատանք են առաջարկել, Ռուբիկ Հակոբյանն ասաց. «Ես խոհանոցին չեմ տիրապետում, թե ինչու հեռացավ քաղաքապետի պաշտոնից, սակայն կարող եմ ասել, որ նա ունի ստորագրություն, որը որոշակիորեն դրական ընկալում ունի։ Բայց տառապանքի փորձից ելնելով՝ մենք ոչ ոքով ոչ գայթակղվելու ենք, ոչ էլ կարող ենք ասել, որ եկավ, ամեն ինչ կփոխի: Ես կարծում եմ, որ և՛ քաղաքական մեծամասնության, և՛ ոչ իշխանական ուժերի մեջ կա մեծ պոտենցիալ, որը ես տեսնում եմ: Տեսնում եմ, որ դրական տեղաշարժ կա, իսկապես եկել է նոր շունչ, նոր ծրագիր»: Հարցին, թե Կարեն Կարապետյանին կհաջողվի՞ պայքարել կոռուպցիայի դեմ, կրճատել ստվերը, եթե նույն վարչական լծակներն են, նույն գործարարները, Ռուբիկ Հակոբյանն ասաց, որ դեռ չի ցանկանում գնահատական տալ։ «Կանխավ գնահատելը ճիշտ չէ, բայց ես կարծում եմ, որ եթե այդ ընկալումը չկա, ապա Կարեն Կարապետյանն ինչո՞ւ պիտի գար, հասներ այստեղ, այն դեպքում, երբ իր համար ամեն ինչ լավ էր Մոսկվայում: Եթե իսկապես նոր ծրագրով եկած չլիներ, որտեղ նոր էջ պիտի բացվի, ուրեմն ամեն ինչ իզուր է»,-ասաց Ռուբիկ Հակոբյանը և հորդորեց սպասել:  

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am