PKK-ի զինյալները Մուշում բեռնատար գնացք են պայթեցրել
Թուրքիայի հարավ-արևելքում` Մուշ նահանգում, «Քրդստանի աշխատավորական» (PKK) կուսակցության զինյալները բեռնատար գնացք են պայթեցրել, հայտնում է թուրքական Hurriyet թերթը: Հաղորդվում է, որ քուրդ զինյալներն ականապատել են երկաթուղային ճանապարհն ինքնաշեն պայթուցիկ սարքի օգնությամբ` հեռակառավարվող սարքի օգնությամբ: Գնացքի պաթեցման հետևանքով, որն ուղևորվում էր Դադվան-Էլազըգ երթուղով, 7 վագոն է դուրս եկել ռելսերից: Դեպքի այլ մանրամասների մասին ոչինչ հայտնի չէ:
