Ի՞նչ բարքեր են տիրում «Օլիմպոս» կրթահամալիրում

Անչափ մտահոգիչ նամակ եմ ստացել «Օլիմպոս» կրթահամալիրի ուսուցչուհի Լիաննա Փիլիպոսյանից, ով, իր որակմամբ, գրել է դպրոցի տնօրեն Վահրամ Գրիգորյանի ապօրինի գործողությունների մասին և հայտնել է, որ ս.թ. հունիսին դրանց վերաբերյալ մի քանի ուսուցիչներ նամակով դիմել են ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանին: Այդ նամակով նախարարին տեղեկացրել են, որ տնօրենը մայիս ամսին ուսուցիչներին ստիպել է իրենց հաշվին արձակուրդ վերցնել՝ նրանց վստահեցնելով, որ նախարարությունն է այդպես հրահանգել ու անձամբ նախարարը տեղյակ է: Այնուհետև 8 հոգու հրահանգել է այլ անձանց կողմից Կոնվերս բանկի միջոցով 17000-ական դրամ օգնություն փոխանցել դպրոցին և նման այլ փաստեր: Ըստ նամակագրի՝ որոշ անձինք նման փոխանցումներ արել են: Ինչպես տեղեկացրել է ուսուցչուհին, իրենց նամակից հետո (ենթադրում եմ՝ նախարարի հանձնարարությամբ) դպրոցում ՀՀ ԿԳՆ տեսչության կողմից ստուգումներ են իրականացվել, որոնց ընթացքում բացահայտվել են նաև այլ խախտումներ: Ստուգումների հետևանքն այն է եղել, որ ուսուցիչներն իրենց հաշվին արձակուրդ չեն վերցրել և ի վերջո արձակուրդայինները ստացել են օգոստոս-սեպտեմբեր ամիսներին, սակայն իրենց հայտնի չէ, թե որպես դպրոցին օգնություն` քանի՞ դրամ է փոխանցվել և փոխանցված գումարները ծախսվե՞լ են,  ի՞նչ նպատակով: Տնօրենը շարունակում է տնօրինել ուսումնական հաստատությունը և հայտնի չէ, թե ինչպես են որակվել տեսչության կողմից բացահայտված նրա ապօրինի գործողությունները, որոնց պատճառով ուսուցիչները ժամանակին չեն ստացել արձակուրդայինները: Հետաքրքիր է իմանալ, թե նախարար պարոն Մկրտչյանը որքանով է հետաքրքրվել իր հանձնարարության ընթացքով, արդյոք ԿԳՆ տեսչությունն ամբողջությամբ ներկայացրել է իր ստուգման արդյունքները և այդքանից հետո ինչ եզրակացություն է արել տեսչապետն ու ինչ առաջարկ է ներկայացրել ԿԳ նախարարին: Այսքան չէի մտահոգվի, եթե ուսուցիչների աշխատանքային իրավունքների ոտնահարման նման արատավոր երևույթները տարածված չլինեին դպրոցներում, որոնց մասին նախարարությունը շատ ուշադիր լսելու և արմատախիլ անելու փոխարեն լսում է տնօրենների բողոքները՝ հավաստագրման 5-ամյա ժամկետը ցմահ դարձնելու մասին, որին ընթացք տալը նշանակում է կոպտորեն խախտել «Հանրակրթության մասին«» ՀՀ գործող օրենքն ու խախտել հանրակրթության բնագավառում ժողովրդավարական կառավարման՝ Օրենքով պահանջվող սկզբունքը: Անահիտ Բախշյան, Երևանի ավագանու «Բարև Երևան»խմբակցության անդամ

դիտվել է 67 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am