Գյուլենի հովանավորից վերցվել է 10 միլիարդ դոլարի անշարժ գույք
Հայտնի թուրք գործարար Աքին Իփեքից (Koza-İpek holding) առգրավվել է 18 ընկերություն: Ինչպես հայտնում է Milliyet-ը, որոշման համաձայն, գործարարի 10 միլիարդ դոլար արժողությամբ ընկերության գույքը անցել է Թուրքիայի Ավանդների ապահովագրական հիմնադրամի տնօրինության տակ: Որոշում է կայացվել ձերբակալել գործարարին, որը իբրև կապեր ունի թուրք իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի FETÖ կազմակերպության հետ: Ներկայում նա հետախուզման մեջ է:
