Արդեն պատասխաններ ենք ստանում. Արման Թաթոյան

«Ժողովուրդ» օրաթերթը հուլիսի 29-ին Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի, դրանց հետ կապված իրավական գործընթացների շուրջ զրուցել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ։ – Պարոն Թաթոյան, Դուք առաջին պաշտոնյան էիք, որ Սարի թաղի բախումներից անմիջապես հետո գնացիք դեպքի վայր։ Հետաքրքիր է՝ գնացիք եւ ի՞նչ արեցիք այնտեղ։ – Առաջինը տեղի ունեցան, իհարկե, քաղաքացիների հետ շփումները, ուսումնասիրությունները։ Վնաս կրած գրեթե բոլոր անձանց հետ աշխատեցինք հանդիպել, ընդ որում, խոսքը, հատկապես, վերաբերում է բոլոր այն քաղաքացիներին, այն ընտանիքներին, ովքեր հատուկ միջոցների գործադրման արդյունքում էին վնաս կրել, օրինակ՝ մի ընտանիք կար, որտեղ երեխաներ էին շատ տուժել։ Մենք եղանք այդտեղ, քննարկումներ արեցինք։ Դրանից հետո միջազգային կազմակերպությունների հետ էլ աշխատեցինք, որպեսզի աջակցեն իրենց։ Բայց ես պետք է ասեմ, որ, իհարկե, այն վնասը, որը պատճառվել էր, անթույլատրելի էր, հատկապես երեխաների մասով։ Խոսքը վերաբերում է նրան, որ հատուկ միջոցի գործադրման արդյունքում թե՛ երեխաներն էին վախեցել, թե՛ նաեւ վնաս էր պատճառվել ընտանիքի մեծերին, մի մասը հիվանդանոցում էր գտնվում։ Դրանից անմիջապես հետո հիվանդանոց էլ այցելեցինք եւ իրենց նաեւ հիվանդանոցում հանդիպեցինք։ Այնուհետեւ քաղաքացիների հետ էլ անհատական աշխատանք է կատարվել, իհարկե, եւ գլխավորապես բոլոր համապատասխան տեղեկությունները ներկայացվել են թե՛ քրեական հետապնդման մարմնին, թե ՛ նաեւ ոստիկանություն։ Հիմա մենք արդեն պատասխաններ ենք ստանում պատասխանատվության ենթարկված ոստիկանության ծառայողների մասով, իսկ քրեական հետապնդման մասով էլ իրականացվում է քննություն։ Այստեղ եւս լինելու ենք հետեւողական, որպեսզի հասկանանք, տեսնենք, ի վերջո, այդ կանխատեսելիությունը, որ անհրաժեշտ է ունենալ, ապահովվում է, թե չէ: – ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնապահները եւս մասնակցում էին Սարի թաղի ծեծուջարդին, ավելին՝ ակտիվ հրահրողներից էին։ Կոնկրետ նրանք պատժվելո՞ւ են։ – Հիմա քննություն է ընթանում, եւ այդ հարցերին քննությունը պետք է պատասխան տա։ Այն, որ կար անհանգստություն, որ քաղաքացիական համազգեստով ոստիկաններ էին կամ բռնության գործադրման հարցերում ոստիկաններ էին ներգրաված եղել, այդ տեղեկությունները մենք էլ ունենք եւ դրա համար մենք էլ ենք ուղարկել քրեական հետապնդման մարմիններին։ Ինչ վերաբերում է՝ պատժվելու են, թե չէ, ես այդ հարցին չեմ կարող պատասխանել, քննության ընթացքում պետք է պատասխանը ստանանք, մանավանդ դեռ առջեւում ունենք դատական քննություն։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 8 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am