Տիգրան Սարգսյանի ֆոնին ով ոնց էլ աշխատեր՝ ավելի լավն էր լինելու

Հովիկ Աբրահամյանի պաշտոնանկությանն, իհարկե, անսպասելի չէր։ Ու պատճառը բոլորովին էլ այն չէ, որ նրա կառավարությունն ինչ-որ չտեսնված-չլսված ձեւով տապալվել էր։ Ընդհանուր առմամբ՝ այդ կառավարությունը նախորդներից ոչ լավն էր, ոչ վատը (Տիգրան Սարգսյանի կառավարության հետ չենք համեմատում. Տիգրան Սարգսյանի ֆոնին ով ոնց էլ աշխատեր՝ ավելի լավն էր լինելու)։ Հովիկ Աբրահամյանի պաշտոնանկությունն անսպասելի չէր՝ հաշվի առնելով Սերժ Սարգսյանի «խասյաթը»։ Նա միշտ էլ այդպես է վարվել, ճիշտ ժամանակին կարողացել է սետական մեղքերի համար իրենից դուրս մեղավորներ գտնել ու մեղքը նրանց վրա բարդելով՝ հեռացնել ասպարեզից։ Ի դեպ՝ այն, որ Հովիկ Աբրահամյանի հրաժարականը պարտադրված էր, զգացվում էր նաեւ նրա հրաժեշտի ելույթի տողատակերում, որովհետեւ տեղ-տեղ վատ քողարկված դժգոհությունը պարզապես աչք էր ծակում։ Օրինակ՝ Հովիկ Աբրահամյանը խոսեց կատարված մեծ աշխատանքի մասին, այն մասին, որ չնայած «արտաքին տնտեսական շոկին»՝ տնտեսությունը 2015-ին 3 տոկոսանոց աճ արձանագրեց (մեր ջերմ ողջույնները Տիգրան Սարգսյանին, որի օրոք «արտաքին տնտեսական շոկի» պայմաններում տնտեսությունը 14,8 տոկոսանոց անկում արձանագրեց), ու միաժամանակ շեշտեց, որ հուլիսին արձանագրված անկումը «շատերի կողմից է շահարկվել»։ Ակնարկը, հասկանալի է, ընդդիմությանը չէր ուղղված, որովհետեւ տնտեսական անկումը «շահարկելը» նրանց սովորական գործն է։ Հովիկ Աբրահամյանն ակնհայտորեն նկատի ուներ իշխանական ինչ-ինչ շրջանակների շահարկումներն ու նրանց կողմից հովանավորվող լրատվամիջոցներով այդ թեմայի «ռասկրուտկան»։ Ու նաեւ իր նեղացածությունն արտահայտեց, թե «հեսա կտենաք», ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի, ու երբ տարվա արդյունքներով կարգին տնտեսական աճ ապահովվի՝ կհասկանաք, որ իրականում լավ ենք աշխատել։ Սա՝ որպես ավանսով հակահարված հաջորդ վարչապետին, որպեսզի նա 2016 թվականն աճով փակելու դեպքում չասի, թե «հուլիսին անկում էր, ես եկա ու իրավիճակը շտկեցի»։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

դիտվել է 26 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am